իջնում է մեղմիկ
երեկոն կրկին
անջատված ու քարացած
պահերի ներքո
քեզ եմ հիշում ես
մտերիմ իմ անծանոթ։
ծաղիկները խոսում են
սիրո երազի մասին,
ու լուսինը քնքշաբար
թախծոտ հոգիս է ամոքում.
սիրտս մաշող կարոտի պես
դու ապրում ես իմ հոգու մեջ
ու անձրեւի մեղեդու հետ
թափվում,այրում ես
իմ սիրտը ցավոտ։
դու գնում ես
չգիտեմ ուր,
այս մռայլ կեանքի դաշտերում
թողնելով ինձ մոլորված
ճամբաներում առհավետ:
թե ուզում ես մոռանալ
հիշիր անցած մեր ճամբեն
Սէր,ցնորք, երգ ու ձայն,
ու թիթեռը կախարդական
որ աշունը դարձրեց գարուն,
ու իմ սերը միրաժ
անսահման քաղցր նինջ:

